211652_close_icon
views-count2785 դիտում article-date 22:42 02-02-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

[b]Հանրապետության տարածքում՝[/b] Փետրվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 6-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, փետրվարի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-4-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ [b]Երևան քաղաքում՝[/b] Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ձնախառն անձրև։ [b]Երևան քաղաքի փետրվարի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ. [/b] · Օդի առավելագույն ջերմաստիճան` 12.00C (1987 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.40C (1972 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.230C
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր