211652_close_icon
views-count661 դիտում article-date 14:41 02-02-2021

«Ավրորան» աջակցում է «Թվային Մատենադարանին»

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան» ծրագրի շրջանակում: Նպատակն է առցանց հարթակում ներկայացնել Մատենադարանի հիմնական ցուցասրահը, ինչն էլ հնարավորություն կընձեռի իրականացնելու «վիրտուալ ճանապարհորդություն» դեպի հայերեն ձեռագրերի՝ աշխարհի ամենահարուստ և եզակի թանգարաններից մեկի կենտրոնական սրահ: Որպես Մատենադարանի կայքի առանձին բաժին՝ «Թվային Մատենադարանը» կլինի տեքստային և աուդիո տեղեկատվական բացատրություններով ուղեկցվող վիրտուալ ցուցադրություն: Այն հնարավորություն կտա այցելուներին՝ շրջել և առցանց տիրույթում տեսնել 100-ից ավելի ձեռագրական գանձեր, այդ թվում՝ հայ մանրանկարչության բացառիկ նմուշներ: Այդպես այցելուները ոչ միայն ամբողջական պատկերացում կկազմեն Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում պահվող ձեռագրական հավաքածուների մասին, այլև կկարողանան թվային տարբերակով դիտել առանձին ձեռագրերի էջեր և նույնիսկ խոշորացնելու միջոցով «զննել» մանրանկարները: «Այլևս անհնար է պատկերացնել մեր կյանքն առանց բարձր տեխնոլոգիաների կիրառման: Աշխարհի առաջատար թանգարաններն իրենց ցուցադրություններն ու ցուցահանդեսները կազմակերպելիս հատուկ ուշադրություն են դարձնում այս բաղադրիչին, որպեսզի ներկայացվող նյութը հասանելի լինի նաև առցանց հարթակներում: Այս նախագիծը ևս մեկ կարևոր քայլ է Մատենադարանում պահվող հարուստ ժառանգությունը թվային տիրույթի միջոցով հանրահռչակելու և աշխարհին հասանելի դարձնելու ուղղությամբ: Ու այս կարևոր գործում կրկին մեր կողքին է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը»,- ասել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը: Նոր՝ «Թվային Մատենադարան» նախագծի շնորհիվ աշխարհի տարբեր անկյուններից այցելուները հնարավորություն կունենան վիրտուալ այցելելու Մատենադարան և մի քանի լեզվով բացատրական բովանդակալից տեղեկություններ ստանալու ցուցանմուշների մասին՝ հայկական միջնադարյան երաժշտության ուղեկցությամբ: Դեռևս 2015 թվականի դրամաշնորհով «Ավրորան» հնարավորություն է տվել Մատենադարանին ձեռք բերելու ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում. այդ սարքով մինչև օրս թվայնացվել են ավելի քանի 4324 միավոր ձեռագրեր, արխիվային նյութեր և հնատիպ գրքեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 10 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ է հատկացրել Մատենադարանին` «Թվային Մատենադարան»...

Опубликовано IDeA Foundation Понедельник, 1 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր