211652_close_icon
views-count1889 դիտում article-date 14:32 02-02-2021

Ավստրիան դիմակ չկրելու և հեռավորություն չպահպանելու տուգանքը դարձրեց 90 եվրո

Դիմակ չունենալու և հասարակական վայրերում տարածությունը չպահպանելու համար տուգանքը հասցվել է 90 եվրոյի, երեքշաբթի ասաց Ավստրիայի ՆԳ նախարար Կառլ Նեհամմերը: Այս մասին գրում է [url=https://ria.ru/20210202/koronavirus-1595645215.html]ria.ru-[/url]ն։ Նախկինում նմանատիպ տուգանքը 25 եվրո էր: Հունվարի կեսերին հայտարարվեց հասարակական վայրերում միջանձնային նվազագույն հեռավորությունը 2 մետր դարձնելու մասին, իսկ հունվարի 25-ից պարտադիր դարձավ հասարակական վայրերում FFP2 դիմակ կրելը: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը երկուշաբթի հայտարարել է փետրվարի 8-ից կոշտ սահմանափակող միջոցների մեղմացման մասին. Որոշակի պայմաններում թույլատրվելու է բացել խանութները, թանգարանները, կենդանաբանական այգիները, ինչպես նաև վարսահարդարման և նմանատիպ ծառայություններ մատուցող սրահները:

Նմանատիպ նյութեր