211652_close_icon
views-count2306 դիտում article-date 14:20 02-02-2021

Էրդողանը հայտարարել է նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փետրվարի 1-ին տեղի ունեցած կառավարության նիստից հետո հայտարարել է նոր սահմանդրություն մշակելու անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/02/%D4%B7%D6%80%D5%A4%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B6/201511]ermenihaber.am[/url]-ը։ «Եկել է նոր սահմանադրության շուրջ քննարկումների ժամանակը»,-ասել է նա՝ ավելացնելով, որ խորհրդարանաում իր կուսակցության դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) հետ միասին աշխատելու են նոր սահմանադրության մշակման վրա: Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի հիմնական խնդիրների պատճառը 1960-ից իրականացված հեղաշրջումների արդյունքում ընդունված սահմանադրություններն են, և նախկինում իրականացված սահմանադրական փոփոխություններով հնարավոր չի եղել երկրի մայր օրենքից ջնջել հեղաշրջումների թողած հետքերը: Նշենք, որ Էրդողանը սահմանադրությունը փոխելու գործընթաց էր նախաձեռնել դեռևս 2015-ին, երբ մեջլիսի բոլոր խմբակցություններից ձևավորվել էր Սահմանադրական հանձնաժողով: Այդ հանձնաժողովի 1-ին նիստը գումարվել էր 2016-ի փետրվարի 4-ին, սակայն դրա աշխատանքները դադարեցվել էին նույն թվականին Թուրքաիյում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:

Նմանատիպ նյութեր