1463 դիտում
14:02 02-02-2021
Արցախում մոտ 730 նորակառույց բնակարան ու առանձնատուն կավելանա մեկնարկած նախագծերի շնորհիվ
Ստեփանակերտում և Արցախի վերահսկողության տակ գտնվող մի շարք բնակավայրերում նոր բնակելի ֆոնդ ստեղծելու և տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար Արցախի քաղաքաշինության նախարարությունը նոր նախագծեր է պատվիրել: Այս մասին տեղեկացնում են Քաղաքաշինության նախարարությունից:
«Նախարարությունն արդեն էսքիզային նախագիծ ունի Մարտունու շրջանի Վարանդա գյուղում 100 առանձնատնով բնակելի թաղամասի կառուցման համար: Ասկերանի Աստղաշեն համայնքում 150 տան կառուցման նախագծի իրագործման համար արդեն իսկ մեկնարկել են տեղագրական հանույթի իրականացման աշխատանքներ: Շրջկենտրոն Ասկերանում նախատեսվում են բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ՝ 246 բնակարանով, իսկ Մարտունիում՝ 130: Տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով՝ Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում կկառուցվի մոտ 100 առանձնատուն»,-հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
Նմանատիպ նյութեր
1268 դիտում
13:15 23-12-2022
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի ֆինանսավորումը կավելանա
8054 դիտում
16:44 29-11-2015
Brabus-ը ներկայացրել է 730 ձիաուժ հզորությամբ Mercedes E63 S-ը. տեսանյութ
Այս բաժնից
415 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
640 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան
472 դիտում
20:15 19-04-2024
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար