211652_close_icon
views-count1466 դիտում article-date 13:50 02-02-2021

Չինաստանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել կեղծված COVID-պատվաստանյութ վաճառելու համար

Չինաստանի ոստիկանությունը 80-ից ավելի մարդ Է ձերբակալել եւ ավելի քան 3 հազար չափաբաժին պատրաստուկ առգրավել, որը չարագործների կողմից վաճառվել Է որպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/1042103.html]Արմենպրես[/url]»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: Կասկածյալները, սկսած անցյալ տարվա սեպտեմբերից, ներարկիչները լցրել են սովորական ֆիզլուծույթով եւ այն պատվաստանյութի անվան տակ վաճառել բարձր գնով: Կեղծ պատվաստանյութ վաճառողների ցանցը հայտնաբերվել Է, նրանք գործել են Պեկինում, Շանհայում եւ Շանդունի արեւելյան նահանգում: Չինաստանի Global Times անգլալեզու թերթը, վկայակոչելով պատվաստանյութերի չինական խոշոր արտադրողին մոտ կանգնած աղբյուրի, հաղորդել Է, որ ֆալսիֆիկատ վաճառողները, օգտվելով աշխարհում պատվաստանյութերի անբավարարությունից, մտադրվել Էին այն ուղարկել նաեւ արտասահման, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Նմանատիպ նյութեր