211652_close_icon
views-count1176 դիտում article-date 12:42 02-02-2021

Երևանը շարունակում է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը մնալ․ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակություն. NEWS.am

Հայաստանը շարունակում է Ղարաբաղի անվտանգության երաշխավորը մնալ: Այդ մասին փետրվարի 2-ին ՀՀԱզգային ժողովում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: Գրում է [url=https://news.am/arm/news/626616.html?fbclid=IwAR0JD07vL4BLmi7Qf7bBtM3CVCtIYLfYS4WVOUxAt-R_0tEXOSzMGUa_8n4]NEWS.am[/url]-ը։ Ընդ որում, նա նշել է, որ Եվրամիությունը եւ Եվրախորհուրդը տարբեր կառույցներ են, եւ գերիների հարցը վերաբերում էր հենց Եվրախորհուրդին: «Վերջերս ԵՄ ներկայացուցիչը եւս հայտարարությամբ հանդես եկավ` կոչ անելով վերադարձնել ռազմագերիներին»,- նշել է Ռուբինյանը` հավելելով, որ Եվրոպան, ընդհանուր առմամբ, տարբեր է եւ շատ տարասեռ: Ըստ նրա` շատերին թվում է, որ Եվրոպան ինչ-որ միատարր կառույց է` չնայած դա բացարձակապես այդպես չէ: Տեսանյութը՝ [url=https://news.am/arm/news/626616.html?fbclid=IwAR0JD07vL4BLmi7Qf7bBtM3CVCtIYLfYS4WVOUxAt-R_0tEXOSzMGUa_8n4]NEWS.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր