211652_close_icon
views-count1771 դիտում article-date 12:18 02-02-2021

Թուրքիայում նույն ժամին 2 երկրաշարժ է գրանցվել

Փետրվարի 2-ին ներկայիս Թուրքիայի կենտրոնական Քայսերի (Կեսարիա) նահանգի Սարըօղլան շրջանում և արևելյան Սիվաս (Սեբաստիա) նահանգի Գեմերեք շրջանում 4․6 և 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/02/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%A5%D6%80%D5%AF%D6%80%D5%A1%D5%B7%D5%A1%D6%80%D5%AA/201479]ermenihaber.am[/url]-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկու երկրաշարժերը տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 03։02-ին։ Կեսարիայում ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 18.22 կմ, իսկ Սեբաստիայում՝ 5կմ խորության վրա։ Նախնական տվյալների համաձայն՝ մարդկային կորուստներ չկան, սակայն Սարըօղլան շրջանի որոշ տներ վնասվել են։ Ցնցումները խուճապ են առաջացրել բնակչության մոտ:

Նմանատիպ նյութեր