211652_close_icon
views-count924 դիտում article-date 11:33 02-02-2021

Հաստատվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, առողջացել 535 քաղաքացի

Փետրվարի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167231 դեպք, որոնցից 158335-ը` առողջացած, 3089-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5035 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 651914 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Ունենք 535 առողջացած և մահվան 5 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 772 է:

Նմանատիպ նյութեր