211652_close_icon
views-count1132 դիտում article-date 09:59 02-02-2021

«էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն-արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է

Ինժեներական քաղաքում գործող Պոլիտեխնիկական համալսարանի «էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը կրթություն-արդյունաբերություն ամուր կապի վառ օրինակ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «2020թ․ փետրվարին Ինժեներական քաղաքում հիմնված բազային ամբիոնն իրականացնում է կրթական նոր ծրագրեր՝ հաշվի առնելով արդյունաբերության առաջատար ուղղություններում աշխատաշուկայի պահանջներն ու զարգացման հեռանկարները: Ամբիոնն ստեղծվել և գործում է Ինժեներական քաղաքի գիտատեխնիկական հենքի վրա՝ նպատակ ունենալով ինժեներական քաղաքի առաջատար ինժեներական փորձը և գիտելիքը ներգրավվել Պոլիտեխնիկական համալսարանում: Այժմ բազային ամբիոնը իրականացնում է երկու բակալավրական կրթական ծրագիր՝ • Չափիչ սարքավորումներ և համակարգեր • Ռադիոհաճախային սարքավորումներ և համակարգեր Ինչպես նաև իրականցվում են արտադասարանային մի շարք լրացուցիչ դասընթացեր Ինժեներական քաղաքում: Բազային ամբիոնն այժմ զբաղվում է մագիստրոսական նոր ծրագրերի մշակմամբ, որոնք կմեկնարկեն 2021 թվականի սեպտեմբերից: Կրթական ծրագրերում ներգրաված են Ինժեներական քաղաքի բարձր որակավորում ունեցող պրակտիկ ինժեներներ և Պոլիտեխնիկական համալսարանի ինժեներական կրթության մեջ մեծ փորձ ունեցող պրոֆեսորներ և դասախոսներ: Ամբիոնը, տեղակայված լինելով Ինժեներական քաղաքում, հնարավորություն ունի օգտագործելու այնտեղ գտնվող արտադրական ենթակառուցվածքները, լաբորատորիաները և սարքավորումները, ինչը շատ կարևոր է որակյալ ինժեներական կրթության համար: Ամբիոնի ուսանողների գործնական, կուրսային, դիպլոմային և գիտահետազոտական աշխատանքները կատարվում են Ինժեներական քաղաքի ընկերություններում ժամանակակից և պահանջված թեմաներով: Սովորելով պրոֆեսիոնալ ինժեներական միջավայրում, ուսանողների մոտ ձևավորվում է հստակ պատկերացում, թե ինչ է ինժեներությունը, ով է ինժեները և մասնագիտական զարգացման ինչ ուղղություններ կան: Ամբիոնի շրջանավարտները հնարավորություն են ստանում նաև աշխատելու Ինժեներական քաղաքի ընկերություններում»,- գրել է Արշակյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

«Ինժեներական քաղաքում» գործող Պոլիտեխնիկական համալսարանի «էլեկտրոնային սարքեր և չափիչ համակարգեր» բազային ամբիոնը...

Опубликовано Hakob Arshakyan Понедельник, 1 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր