1784 դիտում
09:06 02-02-2021
Ընդդիմադիրների «պատմական» հանդիպումը տեղի կունենա այսօր կամ վաղը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Անցած շաբաթ նախատեսված ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպումը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, չի կայացել: Բանն այն է, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը վարակվել էր կորոնավիրուսով և ինքնամեկուսացած էր:
Երեկ նոր հայտնի դարձավ, որ նրա թեստը արդեն բացասական է եղել: Ըստ մեր աղբյուրների՝ այդ «պատմական» հանդիպումը կկայանա այսօր կամ վաղը: Օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հանդիպումը կարող է բեկումնային լինել, քանի որ պետք է կոնկրետ որոշումներ կայացվեն՝ ինչ է լինելու «Հայրենիքի փրկության շարժման» ճակատագիրը, և, ամենակարևորը, արդյոք հնարավոր արտահերթ ընտրություններին պետք է ընդդիմությունը մասնակցի, թե ոչ:
Տեղեկացնենք, որ Սերժ Սարգսյանը հակված է ընտրությունները բոյկոտելու տարբերակին, իսկ մնացած ուժերը չեն կիսում նրա կարծիքը, ու պետք է հակաիշխանական ուժերը քննարկեն՝ ինչ ձևաչափով են մասնակցելու ընտրություններին՝ առանձին, թե կոնսենսուս՝ հանած մեկ՝ Նիկոլ Փաշինյան:
Բացի այդ, քննարկվելու են նաև փետրվարի 18-ին ընդդիմության կողմից հրավիրված հանրահավաքի հետ կապված հարցերը, քանի որ դեռևս վերջնական չէ, թե այն որտեղ է կայանալու, ինչ ձևաչափով:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է այս թեմայի շուրջ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանից պարզել, թե արդյոք ընդդիմութայն լիդերների հանդիպման օրը որոշված է: Գալստյանն ասաց, որ նման հանդիպում կայանալու է, բայց դեռևս հստակ չէ: Նկատենք, որ հայրենիքը փրկելու հայտ ներկայացրած 17 կուսակցությունների միավորումը վաղուց պառակտվել է, ու դժվար էր պատկերացնել, թե ինչպես էին նրանք այդ ռեսուրսներով և մտածողությամբ փրկելու մեր երկիրը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
09:13 22-07-2022
Այսօր կորոշվի ընդդիմադիրների ճակատագիրը. կա 3 սցենար․ «Ժողովուրդ»
2442 դիտում
17:44 18-02-2014
Վաղը Ադրբեջանում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
5045 դիտում
11:59 09-11-2017
Վաղը տեղի կունենա Պուտինի և Թրամփի հանդիպումը
Այս բաժնից
736 դիտում
21:20 26-04-2024
«Պայքարը շարունակելու ենք»․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
655 դիտում
08:36 26-04-2024
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»