1243 դիտում
19:06 01-02-2021
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի շքանշանով
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրամանագրով Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է ՀԱՕԿ –ի շքանշանով: Նա այդ պատվին արժանացել է Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի, սպորտի , ինչպես նաև օլիմպիական գաղափարների տարածման ու զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:
Արմեն Գրիգորյանը սուսերամարտից ԽՍՀՄ տարբեր տարիքային խմբերի առաջնությունների և միջազգային բարձրակարգ մրցաշարերի բազմակի հաղթող ու մրցանակակիր է:
Մանկավարժական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր : Աշխատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վարչության պետ, հայսպորտպետկոմի նախագահի տեղակալ, իսկ 2007 – 2010թթ. ՝ սպորտի նախարար: Զուգահեռաբար հաջողությամբ կատարել է ՀԱՕԿ –ի և համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեների գլխավոր քարտուղարի , այնուհետև նախագահի գործը : Գրեթե քառորդ դար ղեկավարում է ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան:
Այսօր ՝ փետրվարի մեկին բոլորեց մարզաշխարհի երախտավոր Արմեն Լևոնի Գրիգորյանի ծննդյան 60 տարին:
Շնորհավորում ենք վաստակաշատ հոբելյարին, մաղթում քաջառողջություն, երկարակեցություն, հաջողություն անձնական կյանքում և աշխատանքում:
Նմանատիպ նյութեր
899 դիտում
18:09 19-05-2014
Արմեն Աշոտյանը պարգևատրվել է պատվո շքանշանով
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1111 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3721 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ