211652_close_icon
views-count1681 դիտում article-date 17:59 01-02-2021

Բռնցքամարտի hայկական ազգային ֆեդերացիան ահազանգում է՝ ՀԲՖ-ն խնդրել է չեղարկել իրենց մասնակցությունը միջազգային մրցաշարին

Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիան այսօր հաղորդագրություն է տարածել՝ ահազանգելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նամակով դիմել է Բուլղարիայի ֆեդերացիային՝ խնդրելով թույլ չտալ մյուս ֆեդերացիայի ներկայացուցիչներին մասնակցել Ստրանջայի մրցաշարին և չեղարկել նրանց գրանցումը։ Նամակն ուղարկվել է Ֆեդերացիայի փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյանի անունով՝ 2021 թվականի հունվարի 14-ի ամսաթվով։ Կից հրապարակվել է նաև այդ նամակը։ Բուլղարիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Կրասիմիր Ինինսկիին ուղղված նամակում մասնավորապես ասվում է. «Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականը պատրաստվում է մասնակցել Ստրանջայի 72-րդ միջազգային մրցաշարին, որը կայանալու է փետրվարի 21-ից 28-ը Սոֆիայում: Մենք ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ Հայաստանի բռնցքամարտի միակ պաշտոնական ֆեդերացիան գլխավորում է պարոն Արթուր Գևորգյանը և մեր ֆեդերացիան միակն է, որ ճանաչված է AIBA-ի և EUBC-ի կողմից: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ամեն տարի մեզ հետ կնքում է ֆինանսական պայմանագրեր և հաստատում է բոլոր մարզական իրադարձությունները՝ համաձայն մեր օրացույցի: Մենք տեղեկացել ենք, որ դուք Ստրանջա 2021-ի մասնակցության հայտ եք ստացել նաև հայկական մյուս ֆեդերացիայից ևս, որը պաշտոնական կարգավիճակ չունի, այնպես որ, սա հաշվի առնելով, խնդրում ենք չեղարկել նրանց հայտն ու հաստատել միայն բռնցքամարտի պաշտոնական հավաքականի մասնակցությունը: Հարգանքով՝ փոխնախագահ Ռուսլան Բաղդասարյան»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր