211652_close_icon
views-count1570 դիտում article-date 17:46 01-02-2021

Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: «Յուրա Մովսիսյանը, իմ խորին համոզմամբ, անկախությունից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Վստահ եմ՝ նրա գիտելիքները, փորձը և խանդավառությունը շատ օգտակար կլինեն այն համագործակցության շրջանակներում, որ ձեռնարկել ենք: Յուրա Մովսիսյանը կլինի այն կամուրջը, որի շնորհիվ ավելի կսերտանա կապը ՀՖՖ-ի և Հյուսիսային Ամերիկայում գտնվող մեր հայրենակիցների միջև, որոնք զբաղվում են ֆուտբոլով»,-այս կապակցությամբ նշել է Արմեն Մելիքբեկյանը: Իր հերթին, Յուրա Մովսիսյանը, նշել է. «Շատ ուրախ եմ այսպիսի վստահության համար: Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ հնարավորինս օգտակար լինել մեր ֆուտբոլին: ԱՄՆ-ում և, առհասարակ, Հյուսիսային Ամերիկայում, մեծ թվով հայեր են ապրում: Հենց այդ պատճառով կարևոր է պահել կապը այստեղի և Հայաստանի միջև, միասին նպաստել խնդիրների արագ կարգավորմանը և ֆուտբոլի զարգացմանը»:

Նմանատիպ նյութեր