211652_close_icon
views-count1177 դիտում article-date 16:13 01-02-2021

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կօգնի Հայաստանում արցախյան հակամարտությունից տուժած խմբերին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Ծրագիրը իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել Կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են, օրինակ՝ անասնակեր, սարքավորումներ և նյութեր` տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր անասնագոմեր կառուցելու համար և այլն: «Ծրագիրը կարևոր է, քանզի այն արագ արձագանքման հնարավորություն է ընձեռում, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ»,- նշել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն: Նշենք, որ ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12000-55000 կով և 60000-90000 մանր եղջերավոր կենդանիներ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային...

Опубликовано UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ Воскресенье, 31 января 2021 г.

Նմանատիպ նյութեր