211652_close_icon
views-count1198 դիտում article-date 17:00 01-02-2021

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրով նոր գործիքներ՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբին

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 11-ին կայանալիք համերգ-շնորհանդեսին կգործարկվեն Հայաստանի պետական կամերային նվագախմբին հատկացված երաժշտական նոր գործիքները՝ «Yamaha» ընկերության դաշնամուր, գոսեր, մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, կլավինովա, ձայնային-ֆոնային համակարգ: Գործիքները նվագախմբին են տրամադրվել Ճապոնիայի կառավարության «Grassroots» դրամաշնորհային ծրագրով: Ծրագիրն իրականացվել է ԿԵԱԿ տնօրեն Նորայր Նազարյանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի հետ համագործակցության ու հետևողական աշխատանքի արդյունքում: Շնորհանդես-համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ) և դաշնակահար Ականե Սակային (Ճապոնիա): Համերգի ծրագրում. Մոցարտ՝ Դաշնամուրային կոնցերտ թիվ 9 «Jeunehomme», Բիզե-Շչեդրին՝ «Կարմեն-սյուիտ» լարային նվագախմբի և հարվածայինների համար:

Նմանատիպ նյութեր