211652_close_icon
views-count1614 դիտում article-date 15:11 01-02-2021

Ադրբեջանի Մեջլիսը հավանություն է տվել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրին

Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ հաստատելու նախագիծը: Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/1042024.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին հայտնում ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությանը: Փետրվարի 1-ին Ադրբեջանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին գումարման ընթացքում քննարկվել է 2020 թ. փետրվարի 25-ին Բաքվում ստորագրված առանց վիզային ռեժիմի սահմանման Ադրբեջանի կառավարության և Թուրքիայի կառավարության միջև ստորագրված համաձայնագրի հաստատման հարցը: Փոփոխության համաձայն, անձնագրերի օգտագործումը պարտադիր է պայմանագրի կողմերի տարածքից երրորդ երկիր մուտքի և ելքի համար: Համաձայնագրի 1-ին և 2-րդ հավելվածներում նշված սահմանային անցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերն օգտագործվում են միայն մի կողմի տարածքից մյուսը ուղիղ ճանապարհորդելու համար: Քննարկումներից հետո փաստաթուղթը դրվել է քվեարկության և ընդունվել:

Նմանատիպ նյութեր