211652_close_icon
views-count11862 դիտում article-date 14:12 01-02-2021

F-35 կործանիչներ չստանալու պատճառով Թուրքիայում նախատեսում են երկարացնել «F-16»-երի շահագործման ժամկետը

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հարվածային ուժը կազմող F-16 ինքնաթիռների շահագործման ժամկետը 8000 թռիչքային ժամից կհասցվի 12000 ժամի: Տեղեկացնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/01/F-35-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-F-16-%D5%AB%D5%B6%D6%84%D5%B6%D5%A1%D5%A9%D5%AB%D5%BC/201411]ermenihaber.am[/url]-ը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահականին կից պաշտպանական արդյունաբերության դեպարտամենտի ղեկավար Իսմաիլ Դեմիրը: Վերջինս նշել է, որ այդ ցուցանիշին հասնելու համար իրենք արդիականացնում են F-16 կործանիչները, ինչի արդյունքում յուրաքանչյուր կործանիչի վրա փոխարինվելու կամ նորացվելու են 1200-ից մինչև 1500 անուն պահեստամաս: Նշենք, որ Թուրքիան ստիպված է արդիականացնել ԶՈւ սպառազինության մեջ գտնվող հիմնական կործանիչները, քանի որ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Անկարան զրկվել է ՆԱՏՕ-ի 10 երկրի կողմից համատեղ իրականացվող 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների արտադրության նախագծին մասնակցելուց:

Նմանատիպ նյութեր