211652_close_icon
views-count2263 դիտում article-date 14:00 01-02-2021

«ԼՂ հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ»․ Մեդվեդև

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է [url=https://168.am/2021/02/01/1454532.html]168.am[/url]-ը՝ հղում անելով [url=https://ria.ru/20210201/karabakh-1595459545.html]ria.ru[/url]-ին։ «Թուրքիան մեր հարևանն է և շատ կարևոր գործընկեր, ինչպես նաև Ադրբեջանի համար մտերիմ երկիր է։ Այդ գործոնը հնարավոր չէ հաշվի չառնել»,- հայտարարել է նա՝ պատասխանելով ռուս լրագրողների՝ ԼՂ կարգավորման հարցում Թուրքիայի դերի մասին հարցին։ Մեդվեդևի խոսքով՝ «Մոսկվան և Անկարան արդյունավետ երկխոսություն են հաստատել, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են այդ թեմայով և ընդհանուր իրավիճակը վերահսկելու համար համատեղ կենտրոն է ստեղծվել»։

Նմանատիպ նյութեր