211652_close_icon
views-count1752 դիտում article-date 13:19 01-02-2021

Դեսպանությունն անդրադարձել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ Իրան կատարած այցի վերաբերյալ հրապարակումներին

Սոցիալական առանձին կայքերում որոշակի տեղեկություններ են հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ հունվարի 22-26-ն Իրան կատարած այցի վերաբերյալ, որոնք ունեն նաև քննադատական ուղղվածություն: Իրանում ՀՀ դեսպանությունը մշտապես հետևում է նման հրապարակումներին և օգտակար է համարում քննադատական նկատառումներն ու առաջարկությունները՝ հաշվի առնելով դրանք դեսպանության աշխատանքները կազմակերպելիս: «Կարևոր ենք համարում նաև դեսպանության գործունեությամբ հետաքրքրված քաղաքացիների իրազեկվածությունը՝ մշտապես ձգտելով նրանց համար հասանելի դարձնել կատարվող աշխատանքների մասին տեղեկատվությունը: Ըստ այդմ՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս համառոտ կերպով անդրադառնալ նախարար Քերոբյանի այցին և դրա ընթացքում իրականացված ծրագրային միջոցառումներին (թեև այցի օրերին դեսպանությունը պարբերաբար լուսաբանել է նախարարի գլխավորած պատվիրակության ունեցած հանդիպումները): Նախարար Քերոբյանն ունեցել է հետևյալ հանդիպումները՝ - ԻԻՀ գիտատեխնոլոգիական հարցերով փոխնախագահ Սորենա Սաթթարի. - ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնի. - ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի. - ԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմի. - ԻԻՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Ֆարհադ Դեժփասանդ. - ԻԻՀ Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթի. - Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեի. - Սպահանի նահանգապետ Աբաս Ռեզայի: Հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական ծրագրերին և երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: Ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանն աջակցելու նպատակով ստեղծվել է կողմերի բարձրաստիճան պաշտոնյաների համանախագահությամբ աշխատանքային խումբ: Ստորագրվել են համագործակցության հուշագրեր: Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել Թեհրանի հայ գործարարների հետ խորհրդաժողով, որին մասնակցել է հիսունից ավելի գործարար: ՀՀ էկոնոմիկայի նախարարը մանրամասն ներկայացրել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների վիճակը, առաջիկա անելիքները, այդ թվում՝ կապված «Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման, ՀՀ-ում արդյունաբերական ավանի ստեղծման և մի շարք այլ կարևոր ծրագրերի հետ: Նախարարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերի և ունեցել տասնյակ առանձնազրույցներ գործարարների հետ: Այցի վերջին օրն Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի հետ քննարկվել են գործարար առանձին խմբերի Հայաստան գործուղման, ցուցահանդեսների կազմակերպման և մի շարք այլ հարցեր: Խիստ հագեցած աշխատանքային ծրագրի պայմաններում ՀՀ էկոնոմիկայի նախարարն ունեցել է մի շարք նախապես չծրագրված հանդիպումներ և այցեր, այդ թվում՝ «Մափնա», «Մամութ» ընկերություններ, «Շասթա» հոլդինգ և մի շարք այլ ընկերություններ և գործարաններ: Ինչ վերաբերում է կաթնամթերքի արտադրության «Միհան» ընկերությանը, ցավում ենք, որ այցը չի կայացել (իրանական կողմին նախապես զգուշացվել է այցի չեղարկման մասին), սակայն հարկ ենք համարում նշել, որ ՀՀ դեսպանը մոտ օրերս պատրաստվում է այցելել հիշյալ ընկերություն և քննարկել Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու հետ կապված խնդիրներ: Դեսպանությունը ներկայումս ստանում է բազմաթիվ հարցեր և առաջարկություններ, որոնց հետ կապված ցուցաբերվում է պատշաճ և շահագրգիռ վերաբերմունք»,- հայտնում են դեսպանությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սոցիալական առանձին կայքերում որոշակի տեղեկություններ են հրապարակվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ ս.թ....

Опубликовано Embassy of Armenia in Iran / Իրանում ՀՀ դեսպանություն Воскресенье, 31 января 2021 г.

Նմանատիպ նյութեր