211652_close_icon
views-count1288 դիտում article-date 09:46 01-02-2021

Փետրվարի 1-ին Վատիկանի թանգարանները կբացեն իրենց դռները այցելուների առջև

Համաճարակի պատճառով մոտ 88 օր այցելուները մուտք չունեին թանգարաններ, սակայն Վատիկանի թանգարանները դռները կբացեն փետրվարի 1-ին, հայտնել է տնօրեն Բարբարա Յաթթան: Վատիկանի թանգարանները մարտի 9-ին՝ ընդհանուր կարանտինի սկզբում, ամբողջովին դադարեցրին իրենց աշխատանքը և մասամբ վերսկսեցին այն հունիսի 1-ին: Նոյեմբերի 9-ից, երբ Իտալիայի իշխանությունների հրամանագրով բոլոր ցուցահանդեսներն ու թանգարանները կրկին ստիպված էին փակվել, Վատիկանի թանգարանները այցելուներ չեն ընդունել, բայց այս ամբողջ ընթացքում վերականգնման աշխատանքները, հրատարակչական գործունեությունը, սեմինարները, տարածքների նորոգումը չէին դադարում:Հաղորդում է [url=https://www.vaticannews.va/ru/vatican-city/news/2021-01/1-fevralya-musei-vatikana-snova-otkroyut-dveri-dla-posetiteley.html]Vatican News[/url]-ը։

Նմանատիպ նյութեր