211652_close_icon
views-count11774 դիտում article-date 20:39 31-01-2021

Պատերազմի ողջ ընթացքը, ելքը, հաջորդող իրադարձությունները, այս խայտառակ սահմանազատումները մեզ հիմք չեն տալիս վստահելու այս իշխանությանը. Մանվել Փարամազյան

Պատերազմի ողջ ընթացքը, ելքը, հաջորդող իրադարձությունները, այս խայտառակ սահմանազատումները մեզ հիմք չեն տալիս վստահելու այս իշխանությանը, քննարկելու նրա հետ մեր տարածաշրջանին վերաբերող հարցեր, առավել ևս տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, լուծումներ։ Մենք չգիտենք իրականում ով ով է, որ երկրի գործակալն է, ինչ առաքելություն է իրականացնում, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Գործող իշխանության որևէ ներկայացուցչի հետ չենք ակնկալում կառուցողական համագործակցություն։ Երբ նրանք բաց և թափանցիկ, ազնվորեն կհայտնեն, թե իրականում ինչ է կատարվել և ինչու, կատարված ազգային ողբերգության համար պատշաճ բացատրություն կտան ազգին, մենք էլ գուցե լսենք և փորձենք փրկության համատեղ ուղիներ գտնել։ Մինչ օրս նրանց գործունեությունը մեզ վստահություն չի ներշնչում։ Ես այս ամենն ասում եմ որպես համայնքի ղեկավար, գումարտակի հրամանատար։ Սյունիքի համայնքապետերի դիրքորոշումը միասնական է, քանի որ հենց Սյունիքն է այս աղետի հետևանքների անմիջական կրողը։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյան

Նմանատիպ նյութեր