211652_close_icon
views-count2738 դիտում article-date 20:13 31-01-2021

Գավառի, Սիսիանի, Հարթավան-Քուչակ, Մարտունի-Վարդենիս, Արթիկ-Ալագյազ ճանապարհներին, Սևանից մինչև Ծովագյուղ բուք է

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ճանապարհային դեպարտամենտ ՊԵԱԿ-ից հայտնում են, որ .Սիսիան-Գորիս ավտոճանապարհի՝ Հարժիսի խաչմերուկից մինչև Գորիս հատվածը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ .Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ .Գավառի, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում, Հարթավան-Քուչակ, Մարտունի-Վարդենիս, Արթիկ-Ալագյազ և Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածներում բուք է։ .Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ .Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: .Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: .Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Նմանատիպ նյութեր