1898 դիտում
17:02 31-01-2021
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորաններին, Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղում, Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան, Շիրակի մարզի Մանթաշ-Ալագյազ, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում, Վայք, Ջերմուկ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզում (բացառությամբ Արթիկ և Մարալիկ քաղաքների) տեղում է ձյուն։
Հունվարի 31-ին, ժամը 15։00-ից մինչ 17։00-ն Վարդենյանց լեռնանցքում, Սիսիան-«Զանգեր», Հարժիս-Շինուհայր, Ալագյազ-Ծաղկահովիտ հատվածներում, Պուշկինի լեռնանցքում սպասվում են 15-30 մ/վ բքի ուժեղ պոռթկումներ։
Հորդորում ենք չերթևեկել վերոնշյալ ճանապարհներով։
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 470 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:
[color=#EF2929]Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
[/color]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
517 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ