211652_close_icon
views-count3822 դիտում article-date 15:22 31-01-2021

2020 թվականի հուլիսյան մարտերին զոհված ՀՀ ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանը այսօր կդառնար 29 տարեկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2020 թվականի հուլիսյան մարտերին զոհված ՀՀ ԶՈՒ կապիտան Սոս Էլբակյանը այսօր կդառնար 29 տարեկան։ Սոս Էլբակյանը Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից էր, 7 տարի ծառայում էր Տավուշի սահմանապահ զորամասում, զբաղեցնում էր զորամասի հրետանու շտաբի պետի-հրետանու պետի տեղակալի պաշտոնը, սպասում էր այլ զորամաս տեղափոխվելու հրամանին։ Իր գործի նվիրյալ կապիտանը ծառայության ընթացքում արժանացել է բազում պարգևների ու պատվոգրերի, այդ թվում «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալով, հետմահու՝ «Արիության» մեդալով։ Պարտաճանաչ ու հայրենասեր սպայի ստորաբաժանումը լավագույնն է ճանաչվել մի շարք ստուգատեսներում: Սոս Էլբակյանի հրամանատարությամբ են ընթացել հուլիսյան հաղթական մարտերը։ Կապիտանը մահացու վիրավորում է ստացել 2020 թվականի հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ռազմական բախման ընթացքում՝ ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից։ Սոսը ծառայեց Տավուշում և զոհվեց՝ Տավուշն անառիկ պահելով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր