211652_close_icon
views-count3796 դիտում article-date 14:22 31-01-2021

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 30-ին, հայտնաբերվել է 1 զինծառայողի դի։ Այս մասին [url=https://news.am/arm/news/626337.html?fbclid=IwAR02-iwPzYA8aTexvwRlsyeWZRO32FvQK8ill32IBE1V0g-q7EUX2y74v7A]NEWS.am[/url]-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նա հայտնեց, որ դին հայտնաբերվել է Սյունիքի մարզի վարչական շրջանում, նախկինում Մեղրիի տարածաշրջանում, որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահոսկողության տակ: Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու: Հունվարի 30-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1345 աճյուն:

Նմանատիպ նյութեր