211652_close_icon
views-count6536 դիտում article-date 13:56 31-01-2021

Ուշադրություն. ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում. քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի. ԱԻՆ

Հարգելի´ հայրենակիցներ, Սյունիքի տարածաշրջանում երեկվանից սկսված ուժեղ ձնաբուքը չի դադարում։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը շարունակում են փակ մնալ։ Այս պահին Գորիսի և Իշխանասարի ուղղություններով կան մեծ թվով տրանսոպորտային միջոցների կուտակումներ։ Հորդորում ենք այդ վարորդներին չսպասել իրավիճակի մոտալուտ փոփոխության, քանի որ այսօր [b]ժամը 15։00-16։00 ընկած ժամանակահատվածում սպասվում է ձյունամրրկի պոռթկում՝ քամու արագությունը կհասնի 30մ/վ-ի,[/b] իսկ Զանգերի հատվածում՝ 15մ/վ-ի։ [color=#EF2929]Ձնաբուքը կթուլանա և կդադարի միայն գիշերը[/color]։ [b]Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք հետ վերադառնալ և սպասել լրացուցիչ տեղեկությունների նշված ճանապարհահատվածի անցանելիության վերաբերյալ։[/b] Կրկին անգամ կոչ ենք անում՝ գյուղամիջյան ճանապարհներով դուրս չգալ այդ հատված և չստեղծել լրացուցիչ դժվարություններ։ Տեղեկացնենք նաև, որ ԱԻՆ, տարածքային ինքնակառավարման մարմինների, ճանապարհային ոստիկանության և այլ գերատեսչությունների համատեղ ուժերով միջոցներ են ձեռնարկվում արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա։ [b]ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր