211652_close_icon
views-count2537 դիտում article-date 23:23 30-01-2021

Նարեկ Մալյան. Արձանագրենք, որ առ այս պահը վարչապետի աթոռը զբաղեցնողը չի պատասխանել պարզ հարցի

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Լրագրողը պարզ հարց է տվել. -Ըստ ձեզ Շուշին հայկական քաղաք է, թե ոչ: Այդ հարցը ունի երկու պատասխան: 1. այո 2. ոչ Արձանագրենք, որ առ այս պահը վարչապետի աթոռը զբաղեցնողը չի պատասխանել այդ պարզ հարցին: Լիքը բառեր է ասել, մեջբերումներ է արել, շպագատ է իջել, բայց հարցին չի պատասխանել: Հիշեցնեմ հարցը հետևյալն էր՝ Շուշին հայկական քաղաք է, թե ոչ...»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր