211652_close_icon
views-count150797 դիտում article-date 17:54 30-01-2021

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Kia-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ, 10 րոպե անց էլ Opel Zafira-ն է նույն վիճակում հայտնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 12:20-ի սահմաններում, 31-ամյա Վահագն Հովհաննիսյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, ճանապարհի ձնապատ լինելու պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, նույն վայրում 10 րոպե անց, 38-ամյա Նորայր Սաֆարյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով երկաթե արգելապատնեշին: Այս դեպքում նույնպես բարեբախտաբար տուժածներ չկան: Նշված վթարով նույնպես ավագ հետաքննիչ Գ. Պոոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր