211652_close_icon
views-count2218 դիտում article-date 16:55 30-01-2021

ԱՀԿ-ն կոչ է անում բարգավաճ երկրներին կիսել COVID-19 պատվաստանյութը մյուսների հետ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում այն երկրներին, որոնք արդեն ձեռք են բերել կորոնավիրուսի պատվաստանյութերի կայուն մատակարարում, օգնել ավելի քիչ բարեկեցիկ երկրներին, հաղորդում է «[url=https://www.interfax.ru/world/748613]Ինտերֆաքս[/url]»-ը: ԱՀԿ խոսնակ Մարգարեթ Հարիսի խոսքով՝ առաջին հերթին անհրաժեշտ է պատվաստել բժիշկներին և ռիսկի խմբում գտնվող անձանց, այնուհետև դեղը տրամադրել այլ երկրներին: Նա նշեց, որ դա ճիշտ է և՛ բարոյական, և՛ տնտեսական տեսանկյունից: «Եթե դուք պարզապես պատվաստեք ձեր բնակչությանը և ապա հանգիստ սպասեք ՝ հավատալով, որ ամեն ինչ կարգին է, ապա տնտեսական տեսանկյունից դա չի աշխատի», - նշել է Հարիսը:

Նմանատիպ նյութեր