211652_close_icon
views-count7975 դիտում article-date 16:46 30-01-2021

Արցախում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար անօդաչու թռչող սարքեր կգործարկվեն. ՌԴ ՊՆ

ղդամի շրջանում բացված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնն աշխատանքի նպատակով կօգտագործի անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20210130/karabakh-1595257505.html]ria.ru[/url]-ն՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը հղումով: «Կենտրոնը կհավաքի, կկազմի և կստուգի տեղեկատվությունը հրադադարի ռեժիմի պահպանման և կողմերի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները խախտող գործողությունների մասին: Վերահսկողությունը կիրականացվի անօդաչու թռչող սարքերի օգտագործման, ինչպես այլ աղբյուրներից ստացված տվյալների գնահատման միջոցով», - ասվում է գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր