211652_close_icon
views-count1372 դիտում article-date 16:35 30-01-2021

Չեխիան կորոնավիրուսի պատճառով փակել է սահմանները բոլոր օտարերկրացիների համար

Չեխիան փակում է իր սահմանները արտասահմանյան երկրների բոլոր քաղաքացիների համար` կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացման պատճառով, հայտնում է Չեխական ռադիոն: Սահմանափակումն ուժի մեջ է կլինի հունվարի 30-ից փետրվարի 15-ը: Բացառությունները կտարածվեն այն օտարերկրացիների վրա, ովքեր սովորում, աշխատում են կամ կացության իրավունք ունեն երկրում: Չեխիա մտնել կթույլատրվի նաեւ հարազատներին այցելելու, բժշկական օգնություն ստանալու, հարսանիքներին կամ թաղումներին մասնակցության համար: Համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է Չեխիայի Հանրապետության ավելի քան 972 հազար բնակիչ, 16 հազար մարդ մահացել է, փոխանցում է «[url=https://www.gazeta.ru/social/news/2021/01/30/n_15555674.shtml]Գազետա[/url]»-ն:

Նմանատիպ նյութեր