211652_close_icon
views-count9497 դիտում article-date 14:09 30-01-2021

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տոնվեց Ղափամայի ծեսը. ներկա էր նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեծ տոնախմբությամբ անցկացվեց Ղափամայի ծեսը: Նախ, Սուրբ Երրորդություն եկեղեցում տեղի ունեցավ ղափամայի օրհնության կարգ, որից հետո կրթահամալիրի «Հարություն Թոփիկյան»-ի անվան երգչախումբը կատարեց հոգևոր երգեր և մեներգեր: Շարունակությունը արդեն կրթահամալիրի Մայր դպրոցում էր: Իր ներակայությամբ տոնը պատվել էր հայ երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ , պրոֆեսոր Ռուբեն Մաթևոսյանը, ով վերջերս տոնեց իր ծննդյան 80-ամյակը: Ղափամայի ծեսից բացի կրթահամալիրում նաև «Վարպետ Պետոյի» արվեստանոցի նորամուտն էր, ով վերջերս անժամանակ հեռացավ կյանքից: Իր խոսքում կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանը նշեց, որ կրթահամալիրը վառ կպահի արվեստագետի անունը և տարին երկու անգամ նրա անունով կլինի անվանական մրցանակ: Մաեստրո Մաթևոսյանն էլ բարձր գնահատեց դպրոցի կարևորությունը մարդու ձևավորման գործում և հատուկ շեշտեց կրթահամալիրի որդեգրած սկզբունքները, որոնք անկասկած լավ մարդ դառնալու թիվ մեկ գրավական են: Չնայած վերջինիս առողջական խնդիրներին, նա ներկաների համար նաև երգեց և հիացրեց: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 126+
126+

Նմանատիպ նյութեր