211652_close_icon
views-count1282 դիտում article-date 14:44 30-01-2021

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Նախիջևան

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ժամանել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Զարիֆի խոսքով՝ այցի նպատակն Արցախյան պատերազմից հետո Նախիջևանի տարածաշրջանային համագործակցության և տարանցիկ հնարավորությունների շուրջ բանակցությունների անցկացումն է: Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ «տարածաշրջանում մեծ հնարավորություններ են ստեղծվել հարևան պետությունների համագործակցության համար, ինչը կարող է հիմք դնել կայուն խաղաղության համար»: Նշենք, որ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Զարիֆն այցելել է Հայաստան, Ռուսաստան, Վրաստան, Թուրքիա և Ադրբեջան։

Նմանատիպ նյութեր