211652_close_icon
views-count49715 դիտում article-date 10:29 30-01-2021

Ոստիկանությունում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունենալու կոլեգիայի ընդլայնված նիստ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ ՀՀ ոստիկանության վարչական շենքում տեղի է ունենալու Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստ։ Ելույթներ են ունենալու ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, Ոստիկանության զորքերի հրամանատարը, ներքին անվտանգության վարչության պետը, մարզային և տարածքային բաժինների պետերը։ Կոլեգիայի նիստին մասնակցում է նաև Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր