211652_close_icon
views-count1248 դիտում article-date 10:19 30-01-2021

Իրաքում ոչնչացվել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկը

Իրաքում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածը ոչնչացրել է «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին, հայտնում է [url=https://www.nytimes.com/2021/01/29/world/middleeast/us-airstrike-kills-top-isis-leader-in-iraq.html?searchResultPosition=1]The New York Times[/url]-ը։ Պարբերականի տեղեկություններով՝ Ջաբար Սալման Ալի Ֆարհան ալ-Իսաուին, ով հայտնի է նաև որպես Աբու Յասիր, սպանվել է հունվարի 27-ին, Քիրկուկ քաղաքի շրջանում։ Նրանից բացի, ոչնչացվել են ահաբեկչական խմբավորման ևս 9 գրոհայիններ։ Գործողությանը մասնակցել է նաև Իրաքի անվտանգության ծառայությունը։ Պարագլուխը ղեկավարել է ԻՊ գրոհայինների գործողություններն Իրաքում և փորձել վերականգնել խմբավորման ազդեցությունը երկրում։ Նրա ոչնչացումը պատասխան է դարձել ահաբեկչությանը, որն իրականացվել էր Բաղդադում հունվարի 21-ին։ Դրա հետևանքով զոհվել էր 32 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Նմանատիպ նյութեր