211652_close_icon
views-count1600 դիտում article-date 09:22 30-01-2021

ԱՄՆ պետքարտուղարը Շվեդիայի արտգործնախարարի հետ քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբին առնչվող հարցեր․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարության փոխանցմամբ, այսօր պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդենի հետ: Հաղորդում է [url=ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը Շվեդիայի արտգործնախարարի հետ քննարկել է Մինսկի խմբին առնչվող հարցեր]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Քննարկվել են Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններին ուշադրությամբ հետևելու, Բելառուսում ընթացող հետընտրական ճգնաժամը կարգավորելու հետ կապված հարցեր, ինչպես նաև երկարատև և կայուն քաղաքական կարգավորմանը հասնելու նպատակով Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործընթացն առաջ մղելու ջանքերը: Պետքարտուղար Բլինքենը հայտնել է ԱՄՆ աջակցությունը Շվեդիայի ԵԱՀԿ նախագահությանը և նրա կենտրոնացումը ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող հակամարտություններում առաջընթացի գրանցման, կլիմայի անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական սկզբունքների պաշտպանության վրա: Արտգործնախարար Լինդեի` Մոսկվա կատարվելիք այցի նախօրեին պետքարտուղար Բլինքենը մտահոգություն հայտնեց խաղաղ հավաքները բռնաճնշելու Ռուսաստանի շարունակվող ջանքերի և ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ձերբակալության վերաբերյալ: Նա շնորհակալություն հայտնեց արտգործնախարար Լինդեին՝ ԵԱՀԿ սկզբունքները պաշտպանելու Շվեդիայի վճռական նվիրվածության համար:

Նմանատիպ նյութեր