211652_close_icon
views-count58638 դիտում article-date 20:48 29-01-2021

Խոշոր ավտովթար Մեծամոր քաղաքում. Hyundai Elantra-ն գլխիվայր հայտնվել է ձորակում. ըստ վարորդի՝ վթարի մեղավորը Mercedes-ն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:45-ի սահմաններում 26-ամյա Շանթ Աբրահամյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի 48 VM 048 համարանիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում Hyundai-ի վարորդը ճանապարհային ոստիկաններին հայտնեց, որ վթարի մեղավորը եղել է Mercedes C180 մակնիշի 24 PQ 444 համարանիշի ավտոմեքենան, որը վթարային իրավիճակ է ստեղծլ իր համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: ՃՈ ծառայողները պարզել են, որ Mercedes-ը վարել է 60-ամյա Սամվել Մուրադյանը: Գլխիվայր շրջված Hyundai Elantra-ն քաղաքացիները վերամբարձ կռունկով դարձի բերեցին և տեղափոխեցին անվտանգ վայր: [b]Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի: Ճանապարհը սպասարկող ճանշինականները կատարել են ճանապարհի մշակման աշխատանքներ, ինչի շնորհիվ ձյան շերտ և մերկասառույց չի եղել:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր