211652_close_icon
views-count1520 դիտում article-date 18:29 29-01-2021

Լավրովը և Բայրամովը քննարկել են ԼՂ-ի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 29-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտգործնախարարության մամուլի ծառայությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության եւ արտաքին քաղաքական փոխգործակցության հրատապ հարցեր, այդ թվում ՝ ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում:

Նմանատիպ նյութեր