211652_close_icon
views-count877 դիտում article-date 16:42 29-01-2021

Բունդեսթագը կքննարկի Թուրքիայի դեմ զենքի էմբարգո կիրառելու հարցը

Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Ընդ որում՝ էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը՝ գրում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2021/01/29/%D4%B3%D5%A5%D6%80%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%A1-%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%AB%D5%A1-%D5%A6%D5%A5%D5%B6%D6%84%D5%AB-%D5%A7%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80%D5%A3%D5%B8/201368]ermenihaber[/url]-ը։ Խորհրդարանում ընդդիմադիր «Կանաչների» կուսակցությունը պահանջում է չեղարկել Թուրքիային սուզանավերի վաճառքի գործարքը, իսկ «Ձախերի» կուսակցությունը՝ զենքի էմբարգո կիրառել այդ երկրի նկատմամբ։ Երկու առաջարկները քննարկման են ներկայացվել առանձին բանաձևերով։ Որպես նման պահանջի հիմնավորում՝ ընդդիմադիրները նշում են Միջերկրական ծովում Թուրքիայի և Գերմանիայի միջև ծագած տարաձայնությունները՝ պայմանավորված Հունաստանի և Կիպրոսի դեմ Անկարայի ագրեսիվ պահվածքով։

Նմանատիպ նյութեր