211652_close_icon
views-count1248 դիտում article-date 16:29 29-01-2021

Ոչ ոք այժմ չի կարող կանխատեսել, թե խաղերին առողջական ինչ վիճակում կլինեն 206 ԱՕԿ-ների ներկայացուցիչները

Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / գործկոմի հերթական նիստում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր: Դրանք նվիրված են եղել Տոկիոյի, Պեկինի, պատանեկան օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև ՄՕԿ-ի հաջորդ նստաշրջանի կազմակերպմանը: ՄՕԿ-ի գլխավոր համաժողովը պետք է տեղի ունենար 2021թ․ Աթենքում, մարտի 10-12-ը։ Կորոնավիրուսի պատճառով գործկոմը որոշել է 137-րդ նստաշրջանն անցկացնել առցանց: Առաջարկվել է, որ կրկին Հունաստանի մայրաքաղաքում անցկացվի նաև 2025թ․ գագաթաժողովը: Առաջիկա միջոցառման հիմնական հարցը կազմակերպության նախագահի ընտրությունն է: Այդ պաշտոնի միակ թեկնածուն միջազգային օլիմպիական կոմիտեի ներկայիս ղեկավար Թոմաս Բախն է: Գործկոմին ներկայացվել են զեկույցներ օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Բախը շեշտել է, որ ՄՕԿ-ը լիովին կենտրոնացած է Տոկիոյի ամառային մարզահանդեսի հաջող և անվտանգ անցկացման վրա: Կազմակերպությունը մշտական կապի մեջ է միջազգային ֆեդերացիաների և ազգային օլիմպիական կոմիտեների հետ: Ոչ ոք այժմ չի կարող կանխատեսել, թե խաղերին առողջական ինչ վիճակում կլինեն 206 ԱՕԿ – ների ներկայացուցիչները։ Սա հանգեցնում է բազմաթիվ շահարկումների, որոնք վնասում են մարզիկներին և խանգարում են նրանց նախապատրաստությանը: Մենք մեր ժամանակը և էներգիան չենք վատնելու օլիմպիական խաղերի հետաձգման կամ չեղարկման հետ կապված շահարկումների վրա և ամբողջությամբ կենտրոնանալու ենք միջոցառման բացման արարողության վրա, որը տեղի կունենա հուլիսի 23-ին: ՄՕԿ-ը ենթադրություններ չի անում, թե արդյոք խաղերը տեղի կունենան, այլ աշխատում է, թե ինչպես են դրանք անցկացվելու, -ասել է Բախը: ՄՕԿ ի ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսին հակազդելու միջոցներ մշակելիս << Տոկիո -2020 >> կազմկոմիտեն ապավինում է համաշխարհային փորձին, Ճապոնիայի իշխանությունների, առողջապահության համաշխարհային կազմակերպության, պատվաստանյութեր արտադրողների և բժշկական փորձագետների առաջարկություններին: Խորհրդատվությունները ցույց են տալիս, որ դեռ վաղ է խոսել հատուկ միջոցառումների մասին, որոնք պետք իրականացվեն ամռանը։ Մարզիկները, ԱՕԿ-ները, միջազգային ֆեդերացիաները, ճապոնացիները և կազմկոմիտեն պետք է ըմբռնումով մոտենան խնդրին և զինվեն համբերությամբ։ Առաջիկայում կհրատարակվի համավարակի միջոցառումների առաջարկությունների գրքի տարբերակը, որը փետրվարի սկզբին կուղարկվի ԱՕԿ - ներին: Ձմռանը կազմակերպվել է ավելի քան 7,000 մրցաշար, որտեղ մարզիկներն ու մարզիչները անցել են գրեթե 175,000 կորոնավիրուսի թեստ: Դրանցից միայն 0,18 տոկոսն է եղել դրական: Դա ապացուցում է, որ կարող են անցկացվել անվտանգ մրցումներ: Պեկինի մասին. ձմեռային օլիմպիական խաղերին ուղիղ մեկ տարի է մնացել։ Արդեն կարելի է հաստատել, որ բոլոր մարզահամալիրները պատրաստ են։ Ինչպես հայտնի է, Չինաստանում խիստ սահմանափակումներ են, որոնք թույլ չեն տալիս թեստային մրցումներ անցկացնել։ ՄՕԿ-ը ողջունում և աջակցում է նման վերաբերմունքը, քանզի փորձը ցույց է տալիս, որ այդկերպ կարելի է հասնել ցանկալի արդյունքի՝ վիրուսի դեմ պայքարում։ << Փարիզ - 2024 >>. կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի ծրագիրը։ Ֆրանսիայում փետրվարի 1-ից 6-ը տեղի կունենա օլիմպիական շաբաթ։ Կորտինա դ'Ամպեցցո 2026թ․ կայանալիք ձմեռային և Լոս Անջելեսում 2028թ․ անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ թարմացված հաշվետվություններ են ներկայացվել : Հատուկ ուշադրություն է դարձվել պատանեկան օլիմպիական Գանգվոն -2024 և Դաքար -2026 խաղերին: Միջոցառումների կազմկոմիտեները շնորհակալություն են հայտնել ՄՕԿ-ին` միջազգային ֆեդերացիաներին և ազգային օլիմպիական կոմիտեներին աջակցելու համար:

Նմանատիպ նյութեր