211652_close_icon
views-count1633 դիտում article-date 15:48 29-01-2021

Կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել Վրաստան

Վրաստանի իշխանությունները փետրվարի 1-ից կանոնավոր ավիահաղորդակցության վերականգնումից հետո թույլատրում են երկիր այցելել այն բոլոր օտարերկրացիներին, որոնք կորնավիրուսի դեմ պատվաստում են ստացել ցանկացած պատվաստանյութով: Ինչպես տեղեկացնում Է «[url=https://armenpress.am/arm/news/1041813.html]Արմենպրես[/url]»-ը, հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է հանրապետության Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո: «Սահմանին փաստաթուղթ ներկայացնելով կորոնավիրուսի դեմ ցանկացած տիպի պատվաստանյութով պատվաստման լրիվ կուրս անցնելու մասին, ինչը նշանակում Է երկու լրիվ դեղաչափ, ցանկացած երկրի քաղաքացի առանց խնդիրների կկարողանա մուտք գործել Վրաստան»,- հայտնել Է Տուռնավան:

Նմանատիպ նյութեր