211652_close_icon
views-count17940 դիտում article-date 14:46 29-01-2021

Որդին մոր մահվան մեջ մեղադրում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի բուժաշխատողներին

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով հետագա ընթացքը լուծելու համար, Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին է ստացվել «Մարդու իրավունքների պաշտպան» ԻՀԿ նախագահ Ն․ Խաչատրյանի դիմումը, ով հայտնել է, որ հունվարի 11-ին իրենց կազմակերպություն է դիմել հանգուցյալ Ս․Բ․-ի տղան՝ Արտյոմ Ս․-ն, և հայտնել, որ 2020թվ․-ի նոյեմբերի 4-ին Երևանի Ֆանարջյան փողոցում գործող «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում Ս․Բ․-ին ստենդավորել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․Ս․-ն հայտնել է, որ ստենդավորվելուց հետո, հետագայում, իր մոր վիճակը վատացել է, և նշված բժշկական կենտրոնի բուժաշխատողների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում, անցյալ տարվա նոյեմբերի 18-ին մայրը նշված բժշկական կենտրոնում մահացել է։ Փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր