211652_close_icon
views-count27236 դիտում article-date 14:22 29-01-2021

Երևանում թալանել են «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի արտադրամասը․ դրամարկղից հափշտակել են խոշոր չափի գումար

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ հունվարի 24-ին Երևանի բնակիչ 67-ամյա Գագիկ Վահանյանի Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․Վահանյանը հայտնել է, որ հունվարի 23-ի ժամը 20։45-ից մինչև հունվարի 24-ի ժամը 09։00 ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են Արարատյան 1-ին զանգվածում գտնվող «Սևանի հացի գործարան» ՓԲԸ-ի արտադրամասի դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Մալաթիայի քննչական բաժնի ավագ քննիչ Մուղդուսյանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ դրամարկղից հափշտակվել է մի քանի միլիոն դրամ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր