211652_close_icon
views-count950 դիտում article-date 14:56 29-01-2021

Էկվադորում փակվել է COVID-19-ի դեմ կեղծ պատվաստանյութի 70 000 դեղաչափ վաճառած կլինիկան. դեռևս պարզ չէ՝ ինչ է ներարկվել հիվանդներին

Էկվադորում հայտնաբերվել է կլինիկա, որը տասնյակ հազարավոր հիվանդների COVID-19-ի դեմ կեղծ պատվաստանյութեր է վաճառել: Այս մասին հայտնում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-9199033/Authorities-shut-clandestine-clinic-Ecuador-offered-FAKE-COVID-19-vaccine.html?fbclid=IwAR2lX8dPX8onsaARPUxYb11-qlzJDDlUhzrSiaHycq1XbM1XfRCGSQSVFiQ]Daily Mail[/url]-ը: Այս առնչությամբ մայրաքաղաք Կիտոյի անվտանգության ղեկավար Սեզար Դիազը լրագրողներին ասել է, որ ապօրինի հաստատությունն առնվազն 70 000 հիվանդների է սպասարկել: Ընդ որում, պատվաստումների ընթացքը բաղկացած է եղել երեք դեղաչափերից, որոնցից յուրաքանչյուրն արժեցել է 15 ԱՄՆ դոլար: Դիազի խոսքով՝ դեռևս պարզ չէ, թե ինչ է ներարկվել հաստատությունում բուժվող հիվանդներին: Ներկայումս գերատեսչությունը զբաղված է միացությունը հայտնաբերելու աշխատանքներով: Համացանցում տարածում գտած տեսանյութից միայն հայտնի է դարձել այն փաստը, որ պատվաստումներն իրականացրել է բժիշկ Լյուսիա Պենաֆիելը: Մանրամասները պարզվում են:

Նմանատիպ նյութեր