211652_close_icon
views-count1592 դիտում article-date 14:00 29-01-2021

669 նոր դեպք. կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում կարգավորվում է

Մեկ օրում Վրաստանում Կորոնավիրուսի 669 նոր դեպք է գրանցվել՝ տեղեկացնում է [url=https://www.aliq.ge/669-nor-depkh-koronavirusi-iravitchakeh-vrastanum-kargavorvum-e/]Aliq Media[/url]-ն: Տվյալներն արձանագրվել են 19 311 թեստի հիման վրա՝ 2000 թեստով պակաս, քան նախօրեին էր, երբ 723 դրական էր գրանցվել։ Երկրում վարակակիրների ընդհանուր քանակը հասել է 256 956-ի։ Նոր դեպքերի 43%-ը Թբիլիսիում է (285)։ Ջավախքում 10, իսկ Քվեմո Սվանեթիում ընդամենը 1 դեպք է եղել։ Կորոնավիրուսը ևս 21 մարդու մահվան պատճառ է դարձել։ Մահացածների ընդհանուր թիվն այսպիսով հասել է 3148-ի։ Նախօրեի տվյալներով՝ ապաքինվել է 637 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 247 096 է։ Երկրում 6686 ակտիվ դեպք կա, մոտ 40%-ը ստացիոնար բուժում է ստանում։ Հիվանդանոցներում բուժվում է 610 ծանր հիվանդ։ Արհեստական շնչառության ապարատ է միացված 167 պացիենտի։

Նմանատիպ նյութեր