211652_close_icon
views-count7424 դիտում article-date 12:35 29-01-2021

ԱՄՆ-ն Լիբիայում առգրավել է ռուսական արտադրության «Պանցիր Ս-1» համալիր ու այն Գերմանիա տեղափոխել. The Times

ԱՄՆ զինված ուժերը Լիբիայում առգրավել են ռուսական արտադրության «Պանցիր Ս-1» հակաօդային պաշտպանության համալիրը և գաղտնի գործողության ընթացքում տեղափոխել են այն Գերմանիայի Ռամշտայն բազա: Այս մասին տեղեկացնում է [url=https://www.thetimes.co.uk/article/russian-missile-system-spirited-out-of-libya-by-us-hjjtz0kd2]The Times[/url] պարբերականը: Ըստ պարբերականի՝ գործողությունն իրականացվել է անցյալ տարվա հունիսին: ԱՄՆ-ի հատուկ ռազմական ջոկատը համալիրը բեռնավորելու համար ԱՄՆ ՌՕՈՒ C-17 Globemaster ռազմական տրանսպորտային ինքնաթիռով ժամանել է Զուվարա օդանավակայան, որը գտնվում է Տրիպոլիից արևմուտք: Համալիրը Ռուսաստանից ձեռք է բերել Արաբական Միացյալ Էմիրությունները, այնուհետև մատակարարել է մարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիայի ազգային բանակին: Հրատարակությունը նշում է, որ համալիրը առգրավվել է Մարշալ Հաֆթարի զորքերի կողմից մայրաքաղաք Տրիպոլին գրավելու փորձի ժամանակ, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի կողմից ճանաչված երկրի կառավարությունը, որին աջակցում է Թուրքիան: Հակահարվածի ժամանակ կառավարական ուժերը հետ են գրավել մարշալ Հաֆթարի զորքերի կողմից վերահսկվող ավիաբազան, որտեղ էլ հայտնաբերվել է լքված համալիրը: Հետո այն ուղարկել են այն բազա, որտեղ տեղակայված էին թուրք զինվորականները, իսկ ավելի ուշ ՝ օդանավակայան, որտեղից համալիրը տեղափոխվել է Գերմանիա: «Պանցիր Ս-1» ռուսական արտադրության ռազմական հակաօդային պաշտպանության համալիրի՝ ամերիկացիների տրամադրության տակ հայտնվելը բացասական փաստ է, բայց դա լուրջ հետևանքներ չի ունենա Ռուսաստանի համար: Այս մասին Ինտերֆաքսի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Ռազմական գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Սերգեյ Մոդեստովը: Նա ընդգծել է, որ արտահանման համար պատրաստվող սարքավորումները պատրաստ են նման իրավիճակների: «Երկաթն ինքնին լավ գտածո է Միացյալ Նահանգների համար: Բայց հարցն այն է, թե նրանք կարո՞ղ են այն օգտագործել և ինչպես պիտի դա անեն: Ամերիկացիներից ժամանակ կպահանջվի ինչ-որ բան հասկանալու և կյանքի կոչելու համար: Ստացված գիտելիքները կարող են օգտագործվել նմանատիպ արտահանման համար նախատեսված «Պանցիր»-ներ ունեցողների դեմ: Այդ ժամանակ Ռուսաստանն արդեն շատ առաջ կլինի»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Նմանատիպ նյութեր