211652_close_icon
views-count8634 դիտում article-date 12:15 29-01-2021

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Անկարայից ՌԴ կմեկնի առաջին բեռնատար գնացքը

2021 թվականի հունվարի 29-ին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով Անկարայից Ռուսաստանի Դաշնություն է մեկնում արտահանման ոլորտի առաջին բեռնատար գնացքը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Այս առթիվ Թուրքիայի մայրաքաղաքում տեղի է ունենալու հրաժեշտի պաշտոնական արարողություն: «Անկարա-Մոսկվա բեռնատար գնացքը մեկնում է տեղական ժամանակով ժամը 10:00-ին: 15 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը 8 օրվա ընթացքում կանցնի 4,65 հազար կիլոմետր հեռավորություն», - ասված է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ: Բացի այդ, նույն օրը, մեկ այլ բեռնատար գնացք Բաքու-Թբիլիսի-Կարս եկաթուղով կանցնի Անկարա- Սիան երթուղով: Հատելով երկու մայրցամաք՝ գնացքն, ընդհանուր առմամբ, կանցնի 7792 կիլոմետր ճանապարհ:

Նմանատիպ նյութեր