211652_close_icon
views-count1389 դիտում article-date 10:50 29-01-2021

Պետդեպարտամենտում հավաստել են Իրանի հարցերով ԱՄՆ-ի նոր հատուկ դեսպանորդի նշանակման պլանները

ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստել է այն տվյալները, որ նախագահ Ջո Բայդենը մոտ ժամանակներս Բարաք Օբամայի վարչակազմի նախկին օգնական Ռոբերտ Մելլին կնշանակի Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդի պաշտոնում: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Մելլին նախկինում եղել է նախագահի հատուկ օգնականը, Մերձավոր Արեւելքի, Հյուսիսային Աֆրիկայի եւ Պարսից ծոցի գոտու գործերով Սպիտակ տան համակարգողը, մասնակցել է Իրանի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համահարփակ պլանի (ԳՀՀՊ) կնքման՝ Վիեննայի բանակցություններին: Բացի դրանից, նա Օբամայի ավագ խորհրդականն էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի գծով: Ինչպես, վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացրել է Associated Press գործակալությունը, Մելլին կգլխավորի «տարբեր հայացքների տեր խորթափանց փորձագետների» անձնախումբը: «Մելլի ծառայության ցուցակում են հաջող բանակցությունները, որոնք սահմանափակում են իրանական միջուկային ծրագիրը, եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը համոզված է, որ նա կկարողանա կրկին անել դա»,- ասել է զրուցակիցը: Ինչպես հունվարի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Վաշինգտոնը Թեհրանից սպասում է վերադարձ ԳՀՀՊ-ի շրջանակում պարտավորությունների կատրմանը, իսկ այնուհետեւ կգնահատի նրա քայլերն ու կորոշի, թե արժե արդյոք միանալ այդ համաձայնագրին, հաղորդել է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10575315]ТАСС[/url]»-ը:

Նմանատիպ նյութեր