211652_close_icon
views-count1302 դիտում article-date 09:56 29-01-2021

Միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի համար առաջնային հարցեր են Ռուսաստանը, Չինաստանն ու Եմենը․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն իր առջև դրված առաջնային խնդիրներ է համարում Եմենը և Ռուսաստանի ու Չինաստանի հետ հարաբերությունները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5755364.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Էնթընի Բլինքընն ասել է. «Նոր օր է սկսվում Ամերիկայի համար, նոր օր` աշխարհի համար»: ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում մամուլի միջոցների հետ իր առաջին հանդիպման ժամանակ նա ասել է, թե մասանվորապես կենտրոնանալու է հութիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանաելու հարցի վրա, որոնք, ըստ նրա, խոչընդոտում են Եմենի ժողովրդի համար հատկացվող մարդասիրական օգնությունը: Չինաստանի մասին տրված հարցին ի պատասխան Բլինքընն ասում է, թե համաձայն է Պեկինի նկատմամբ նախորդ վարչակազմի կողմից հնչած մեղադարնքներին: «Ես եկել եմ այն եզրակացության, որ ույղուրների նկատմամբ Չինաստանում իրականացվել է ցեղասպանություն»,- ասել է նա: Չինաստանի հետ կապված հարցն ուղղվել է նաև Կապիտոլիումում, որտեղ սենատորները լսում էին ՄԱԿ-ում դեսպանի պաշտոնում Բայդընի նշանակած թեկնածու Լինդա Թոմաս-Գրինֆիլդի հաստատման հարցը: Վերջինս նույնպես խոստացել է, որ հաստատվելու դեպքում ինքը պայքարելու է ՄԱԿ-ի բանաձեւերի նկատմամբ Չինաստանի կառավարության «վնասարար կեցվածքի» դեմ: Նրա խոսքերով, միջազգային ասպարեզում Չինաստանի հաջողություն կգրանցի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հրաժարվի աշխարհում առաջնային իր դիրքերից: Իսկ դա, ըստ նրա, տեղի չի կարող ունենալ իր պաշտոնավարման ընթացքում:

Նմանատիպ նյութեր